ANNA HAKOBIAN: Pandora’s Diaries

previous | next

October 17, 2010
Կարո՞ղ են արդյոք հայտնվել եւ հանդիպել միեւնույն հարթության վրա սեփական սենյակից մինչեւ դպրոցական դասարան տարածվող մանկական վախերը, հղի կնոջ մտորումները ու համատարած աշխարընկալմանը հատուկ սեռայնության եւ մարմնայնության վիճարկման միտումը. եթե այո, ապա ինչ ձեւեր կարող է ընդունել այդ հանդիպումը, ոչ միայն մարդու գիտակցության մեջ, այլ նաեւ գեղարվեստական պրակտիկաներում:
Նման հանդիպման վայր են դարցել ուշ խորհրդահայ մանկություն ունեցած նկարչուհու “Պանդորայի օրագրերը” շարքը կազմող գործերը: Վերջիններս, համեմված սկանդինավյան հեքիաթների սարսափահար տարերայնությամբ ու իռլանդական յեիթսյան կենցաղային կախարդությամբ, կարծես հրաժարվում են խոսել դիտողի հետ, հրաժարվում են դիմել նրան, պարունակելով մանվածապատ պատմություններ, ուղերձներ, երբեմն էլ՝ ուղղակի հրամաններ:

__________________________________________________________________________________________________________________________________________

photos by nvard yerkanian, tammam hamza and hayk manoyan

Comments are closed.