MELS GEVORGYAN: Palpable

previousnext

November 08, 2010

Շոշափումը-իրերի անլսելի և անտեսանելի լեզուն

PALPABLE

Կան իրեր և իրերը հարևանության մեջ են: Իրերի հարևանությունը, իրար դիպչելը նրանց լեզուն է: Վ. Բենյամինը իր “Իրերի լեզուն” աշխատանքում գրում է. “Օրինակ. Լամպի լեզուն հաղորդում է ոչ թե լամպը, այլ լեզվական լամպը, լամպը հաղորդակցության մեջ, լամպը` արտահայտման մեջ”: Օրինակ. լամպը նկարչական գործում լեզվական է, և նա լեզու է ստանում նկարչական կոմպոզիցիայի շնորհիվ: Մելս Գևորգյանի նկարչական այս շարքում իրեր են և նրանց շոշափող ձեռքը կամ ձեռքերը: Ձեռքերը մարդկային աշխարհի դեսպաններն են իրերի աշխարհում : Երբ ձեռքը շոշափում է իրը, իրը դառնում է “լեզվական իր” և ձեռքը սկսում է պատկանել միաժամանակ երկու լեզվական աշխարհների` “մարդկային” և “իրային”: Ձեռքը կարող է մասնակցել ինչպես մարդկային հաղորդակցությանը, այնպես էլ խոսել իրերի հետ, նրանց լեզվով: Եվ ձեռքը այնքան լավ է հասկանում իրերին, որ նրանցից մի որոշ մասը, ասենք` լամպը, կարող է պատրաստել: Մարդկային մարմնական ինքնության սահմանն է ձեռքերը, այն տեղը, ուր մարդկային մարմնականը հանդիպում է այլ մարմնականի` իրերի մարմնականի հետ: Մենք հատկապես մեր ինքնության հետ ենք, երբ կարողանում ենք ինքներս մեզ “հավաքել”, “մեզ մեր ձեռքերի մեջ պահել”: Մարդկային ինքնությունը պատկերավոր ասած երկու ձև ունը` խեցի, ուր մենք փակված են, և ութոտնուկի, որը ձգում է իր շոշափուկները:

Մենք ինչ-որ բան վերցնում ենք մեր ձեռքը, գրկում ենք ինչ-որ մեկին, ամեն դեպքում այդ ամենը կատարվում է անխոսության մեջ, կարծես մենք չենք լսում և չենք տեսնում: Ընդհակառակը. այլ է, երբ մենք ջարդում ենք իրերը, կամ մնում ենք հեռավորության վրա, մատնացույց անելով իրը և անվանելով այն: Մենք կարող ենք բացասել արտաքին աշխարհը, կարող ենք այն արտահայտել խորհրդանշորեն, բայց կարող ենք լինել իրերին մոտիկ, նրանց հետ և նրա մեջ: Մելսի նկարներում հայացքը կամ լսողությունը բացակա են, կարծես դա լինի աուտիստի աշխարհ, աշխարհ, որը տեսնում է ձեռքերով:
Մելսը ունի կոմպոզիցիայի ուժեղ զգացողություն: Ձեռքը կարող է վերցնել իրը, դնել այլ տեղ, շուռ տալ: Կոմպոզիցիան ստեղծողը ձեռքերն են, որոնք ամենալավն են հասկանում իրերի լեզուն: Այս կտավները նկարել են ձեռքերը, մենք տեսնում ենք ձեռքերի լեզուն:

Վարդան Ջալոյան

________________________________________________________________________________________________________________________________

photos by nvard yerkanian

Comments are closed.