աժզ | ստվերողներ

english | հայերեն


studying ex-positionէքս-պոզիցիա_ուսումնասիրություն

պերֆորմանսի աշխատանքային սեմինար / workshop
մասնակցության հրավեր

սեմինարը կկայանա aipap հայաստանյան կատարողական արվեստի անկախ հարթակի և high fest կատարողական արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում` երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի / ica yerevan հետ համագործակցությամբ:

սեմինարի ղեկավար՝
բորիս բակալ
ստվերողներ արվեստային հարթակ / զագրեբ

հայտերն ընդունվում են մինչև 25 սեպտեմբերի 2015

տևողությունը՝
ուրբաթ, 1 հոկտեմբերի – չորեքշաբթի, 7 հոկտեմբերի
չորեքշաբթի, 7 հոկտեմբերի՝ ամփոփիչ հանրային պրեզենտացիա

high fest փառատոնի արվեստանոց
սայաթ-նովա 4  / երևան
1-7 հոկտեմբերի 2015

 

 

 

սեմինարի վերնագիրը՝ էքս-պոզիցիա. ուսումնասիրություն հղում է՝ ցուցադրմանը, որպես գործողություն՝ լայն իմաստով:
լեգիտիմացնելով տարածքը կատարողական ստեղծաբանությունների միջոցով, ուր ողջ քաղաքը ձեռք է բերում թատերաբեմի ուրվագծեր՝ սեմինարը  նպատակ ունի ընդլայնելու իր հետազոտության շրջանակները, անցնելով ներկայումս գոյություն ունեցող կառավարման քաղաքականության սահմաններից անդին՝ ուր բեմն այլևս պետական հաստատությունների հովանավորությունից դուրս է, և ուր սահմանները մասնավոր սեփականության ու հանրային շահի, դրամատիկական պատմության ու բեմական օբյեկտի, կատարողի ու հանդիսատեսի միջև տարալուծվում են:

աշխատանքային սեմինարը հիմնված է ստվերողներ արվեստային հարթակի՝ բազմակի մրցանակների արժանացած էքս-պոզիցիա պերֆորմանսի /ռեժ.՝ բորիս բակալ/ ուսումնասիրության և մասնակի վերագործման վրա:
պերֆորմանսը ֆրանց կաֆկայի դատավարություն վեպի ու դրա փիլիսոփայական և քաղաքական ենթատեքստերի հիման վրա ստեղծված՝ ստվերողների դատավարություն_քաղաք պերֆորմանս-եռապատման երկրորդ մասն է ներկայացնում:

էքս-պոզիցիան հղում է անում տարածքին, իբրև մարդկային ազատության տարբեր քաղաքական մերժումների, ինչպես նաև մարդկային տոկունության՝ արխիվ: այն հաղորդակցություն է առաջարկում չափազանց ինտենսիվ ու զգացմունքային անձնական փորձառության հետ՝ կատարողից ու գործողության ականատեսից պահանջելով լայնախոհություն, ուղիղ գործողություն ու զգայուն մասնակցություն: աշխատանքային սեմինարը նաև նպատակ ունի քննարկելու մասնավոր և ոչ պաշտոնական հանրային տարածքների արտիստական զբաղեցումներն ու փոխակերպումները:  

2005 զագրեբի urban փառատոնում առաջին անգամ ներկայացվելուց ի վեր՝ էքս-պոզիցիան հանդես է եկել նաև eurokaz միջազգային փառատոնի /զագրեբ, 2006/ bok միջազգային փառատոնի (բյելովար, 2007) indomitable city փառատոնի /կրիժեվցի, 2007/ fiat միջազգային փառատոնի /պոդգորիցա, 2007/, bitef միջազգային թատերական փառատոնի /բելգրադ, 2007/ thealter միջազգային փառատոնի /սեգեդ, 2008/ mess միջազգային թատերական փառատոնի /սարաևո, 2008/ puf – pula միջազգային թատերական փառատոնի /սպլիտ, 2009/ schonste blume des ostens! /Քեմնից, 2010/ և այլ փառատոնների շրջանակներում:

մրցանակներ և նոմինացիաներ
main award cloud – puf /pula international theatre festival, 2009/
avaz dragon award /as part of the trilogy process_city/ – mess /sarajevo international theatre
festival, 2008/
special jury award and second audience prize – bitef /belgrade international theatre festival, 2007/
nomination for the 2006 croatian national theatre award for best directing
best performance by critic choice in croatia, serbia, bosnia and herzegovina /2006, 2007, 2008/

էքս-պոզիցիա. ուսումնասիրություն աշխատանքային սեմինարը կկայանա հոկտեմբեր ամսին՝ երևանում՝ high fest միջազգային կատարողական արվեստի փառատոնի շրջանակներում, որտեղ մենք կուսումնասիրենք վերոհիշյալ և մի շարք այլ թեմաներ՝ խթանելով մեր հետաքրքրասիրությունը, առիթ առաջարկելով՝ հետազոտելու փոխհարաբերությունը մարմնի, քաղաքի, հիշողության և իրադարձության միջև:

աժզ արվեստային կոլեկտիվ
նվարդ երկանյան / հարություն ալպետյան / թագուհի թորոսյան
աժզն հիմնադրվել է նվարդ երկանյանի և հարություն ալպետյանի կողմից 2009-ի հոկտեմբերին՝ իբրև ոչ կոմերցիոն արտիստական տարածք: Ցուցահանդեսներից, պրեզենտացիաներից, արվեստագետների հետ հանդիպումներից, քննարկումներից, ֆիլմերի ցուցադրություններից մինչև կրթական նախաձեռնություններ՝ աշխատանքային սեմինարներ, դասախոսություններ՝ աժզն հաստատուն հանձնառություն է ցուցաբերել ժամանակակից արվեստի և հասարակության միջև երկխոսության տիրույթ տրամադրելու ուղղությամբ: շատ դեպքերում նախագծերն իրականացվել են այնպիսի տեղական ու միջազգային արվեստային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչպես երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտը, aica-հայաստանը, utopiana.am-ը, afg կինոակումբը, արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիան / acsl / ուրբանլաբ երևանը / արվարձան մշակութային կենտրոնը/ արևելաեվրոպական կատարողական հարթակը / eepap / concept & theory tbilisi-ն և geoair-ը:

2012-ին աժզն գործ/ընկերների/արվեստագետների/կուրատորների կոլեկտիվ է ձևավորել, որը հետաքրքրված է քաղաքային միջավայրի, հիշողության, անձնական և քաղաքական պատումների, ինչպես նաև՝ հույսի տնտեսության և նարավորությունների/անհնարինության սահմանների թեմաներով:

անցյալում իրականացված որոշ նախագծեր
կամերա մանյանա. նախագիծ առանց վերջնաժամկետների
[2-րդ թողարկում]:ժամանակագիծ / 2014
կամերա մանյանա:(ան)հնար/ավոր իրականությունների պահոց [1-ին թողարկում] / 2013
հույսի տնտեսություն գյումրիի միջազգային 8-րդ բիենալեի շրջանակներում / 2012
ռեֆլորացիա  նախագիծ/ցուցահանդես / 2011

ստվերողները / bacači sjenki  բազմակի մրցանակների և քննադատների կողմից ճանաչման արժանացած արվեստային արտադրության հարթակ է զագրեբից՝ ուղղված բազմադիսցիպլինար համագործակցության, ստեղծարարության ու ինտեր-մեդիա արվեստի անդրադարձներին:
քաղաքային հանրային միջավայրի հետ աշխատելը տարատեսակ արտիստական միջամտությունների և նախագծերի միջոցով այն հիմնական ոլորտներից է, որի շուրջ կենտրոնացած է ստվերողների աշխատանքն ու հետազոտությունը:
հարթակը փոքր ու մեծամասշտաբ նախագծեր է նախաձեռնում և իրականացնում եվրոպայում, ասիայում և հյուսիսային ամերիկայում՝ սկսած 2001-ից:
իրենց նախագծերում ստվերողները նաև մանրազնին ուսումնասիրում է քաղաքի նյարդաբանական տեղանքների անցյալ ու ներկա կյանքերը և կոլեկտիվ ու անձնական հիշողության հարակից թեմաները, որի արդյունքում նրանց պերֆորմանսները ժամանակ առ ժամանակ հայտնվում են այնպիսի տեղերում ու տեղանքներում, որոնք առաջին անգամ են ներգրավվում ժամանակակից արվեստի դիսկուրսներում:
այդ նախագծերի մեծամասնությունը ստեղծվում է իբրև պերֆորմատիվ, կրթական, բազմամեդիա կամ սոցիալապես ներգրավված ժամանակի քանդակներ, որոնք տարբեր ստեղծագործական մոտեցումներ են պահանջում/կիրառում ու հաճախ՝ մասնակից/հանդիսատեսին ներգրավում են իբրև համաստեղծող ու մասնակից՝ աշխատանքների գործընթացի և արտադրության մեջ: ստվերողները բազմաթիվ մրցանակների են արժանացել ինչպես Խորվաթիայում, այնպես էլ՝ արտերկրում:

բորիս բակալը թատրոնի/կինո/ ռեժիսոր, դերասան, ինտերմեդիա արվեստագետ, կուրատոր, գրող, ակտիվիստ և մանկավարժ Է զագրեբից: Իր բազմազբաղ կարիերայի ընթացքում բակալը նախագծեր, պերֆորմանսներ, դասախոսություններ, ինստալյացիաներ ու բազմամեդիա ստեղծագործություններ է հեղինակել, որոնք փառատոնների, ցուցահանդեսների և ցուցադրանքների են ներկայացվել եվրոպայի, ամն-ի, սենեգալի, հորդանանի, ընդհանուր առմամբ, ավելի քան 20 երկրում:
ի թիվ այլոց՝ բակալի աշխատանքն աչքի է ընկնում արվեստի տեղի/ժամանակի/իրավիճակներին յուրահատուկ ու ինտերակտիվ տարրերի ցայտուն ուսումնասիրությամբ: բակալն հրավիրյալ դասախոս և հետազոտող է եղել նյու յորքի և սթոուն բրուք համալսարաններում, studio art centres international-ում (ֆլորենցիա), էկզետերի, քենթի, համբուրգի, չուլալոնգքորնի, մանչեսթերի  և կոլումբիայի համալսարաններում:
նա ստվերողներ արտիստական հարթակի համահիմնադիրն ու նախագծերի համահեղինակն է՝ սկսած 2001-ից: բորիսն այժմ աշխատում է տարբեր կինո, ինտերմեդիա և թատերական նախագծերի վրա՝ էքս-պոզիցիա / ex-position ֆիլմ/հետարտադրություն, բետոնե սեր / concrete love վավերագրական ֆիլմ/արտադրություն, կատարյալ շրջան / perfect cycle վավերագրական ֆիլմ/հետարտադրություն և քաղաքային բզզոց / urban hum թատրոն/ինտերմեդիա/արտադրություն:

նա մի քանի արտիստական ու ակտիվիստական հարթակների, փառատոնների և ասոցիացիաների համահիմնադիր է, ներառյալ՝  flying university, orchestra stolpnik, theatre of obvious phenomena, hunting season festival և խորվաթական հակապատերազմական արշավը:

մասնակցությունն աշխատանքային սեմինարին անվճար է,
ներառյալ՝
1-շաբաթյա ինտենսիվ պարապմունքներ, ընդհանուր առմամբ՝ 50 ժամ
ավարտական հանրային պրեզենտացիա

լեզուն՝
անգլերենի, գերմաներենի կամ իտալերենի իմացությունը նախընտրելի է:

սեմինարը նախատեսված է
կատարողների, մուլտիմեդիա և տեսողական արվեստագետների, գրողների, ճարտարապետների, համակարգային մտածողների, երաժիշտների, (արվեստի) պատմաբանների, կինոգործիչների և բազմադիսցիպլինար քաղաքային հետազոտողների համար:

ինչպես դիմել՝
դիմումներն ընդունվում են մինչև 26 սեպտեմբերի
դիմելու համար ուղարկե՛ք էլ. նամակ՝ ներառելով ձեր  cv-ն և portfolio-ն/վեբ.հղումներ առավել թարմ գործերին ajz.space@gmail.com և t.vardapet@gmail.com էլ. հասցեներին:

մասնակիցների քանակը՝ 6

փաստագրություն՝
աշխատանքային սեմինարի ընթացքն, ինչպես նաև ավարտական պրեզենտացիան կփաստագրվեն ֆոտո և վիդեո ձևաչափերով ու մաս կկազմեն նախաձեռնող արտիստական խմբերի, ինչպես նաև՝ high fest փառատոնի արխիվի: դրանք նաև բաց կտեղադրվեն արտիստական խմբերի կայքէջերում:
աշխատանքային սեմինարի ավարտին յուրաքանչյուր մասնակցի կտրվի ավարտական սերտիֆիկատ:

հավելյալ տեղեկությունների և դիմումի շուրջ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել համակարգողների հետ
էլ. փոստ. ajz.space@gmail.com և  t.vardapet@gmail.com էլ. փոստի հասցներով:

նախագիծը իրականացնում է «մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «հարավային կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» ծրագրի շրջանակներում՝ հարավային կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (sco)։

Comments are closed.