Tbilisi InSights-ը գալիս է Երեւան

English | Հայերեն

Tbilisi InSights-ը գալիս է Երեւան. ցուցահանդեսներ եւ քննարկում

11072292_10152679502431078_1505950838_nTbilisi InSights-ի նպատակն է՝ ուրվագծել անձնական, ոչ-գծային տեսակետները Թբիլիսիում ամենօրյա կյանքի փոխակերպումների շուրջ:
Երբ չես դիտարկում ճարտարապետությունն, իբրև անբնակ տարածքները շարադրող անխոս տարրերի ֆունկցիոնալ հավաքույթ, այն մարմնացնում է կյանքը, ուստի
Tbilisi InSights-ը ճարտարապետության ամենայն հիմք է համարում մարդկանց, ովքեր ապրելու ու աշխատելու տեղերի կարիք ունեն, ովքեր կառուցում ու պատկերացնում, բնակեցնում ու փոխում են տրվածն ու ապագա ճարտարապետական կառուցվածքը:

2-շաբաթյա աշխատանքների ընթացքում Tbilisi InSights և ԱԺԶ կոլեկտիվները ոչ միայն կներկայացնեն ու կքննարկեն ընթացքի մեջ գտնվող թբիլիսյան նախագծի աշխատանքները ու նախագծի ոչ ֆորմալ արխիվը` հավաքված Թբիլիսիի ճարտարապետության շուրջ քաղաքի բնակիչների անձնական` տարբեր մեդիաների ու ֆորմատների արտեֆակտներից, այլ նաև աշխատանքները կընդարձակեն՝ Երեւանում ոչ ֆորմալ արխիվ հավաքելով:

Նախագծի նպատակն է՝ համագործացության միջոցով փոխանակում իրականացնել իրար աշխարհագրորեն ու պատմականորեն մոտ երկու քաղաքաների միջև, զննել դրանց նմանություններն ու տարբերությունները, իսկ արդյունքը, ինչպես նաև՝ ընթացիկ գործընթացի անդրադարձները ներկայացնել հանդիսատես-մասնակիցներին ու մասնագիտական համայնքին:

Առաջին բացում` Թբիլիսյան ոչ ֆորմալ արխիվի ցուցադրություն. Ուրբաթ, 27 մարտի
Քննարկում. Կիրակի, 29 մարտի
Երկրորդ բացում` Զրույց արվեստագետների հետ եւ Երեւանյան ոչ ֆորմալ արխիվի ցուցադրություն. ուբրաթ, 3 ապրիլի

Քննարկումը կշոշափի արխիվների ու ճարտարապետության թեմաները, ինչպես նաև՝ մարդկանց գործակալության հնարավորությունները իշխանական քաղաքականության տեղական համակարգում՝ Երևանի հանրային ու մասնավոր տարածքի անհամաչափ երկփեղկվածության համատեքստում:

Քննարկման բանախոս-մասնակիցներ՝
Ռուբեն Արևշատյան` արվեստագետ, համադրող ու արվեստի քննադատ, ԱԻԿԱ-Հայաստանի նախագահ
Վիոլետ Գրիգորյան` բանաստեղծ, Ինքնագիր գրական ամսագրի համահիմնադիր-խմբագիր
Միսաք Խոստիկյան` արվեստագետ ու ճարտարապետ

Tbilisi InSights-ի կոլկետիվի 4 թբիլիսիաբնակ անդամներն են՝ արվեստագետ, Public Space with a Roof (http://www.pswar.org/) արվեստային հետազոտական խմբի անդամ Թամունա Չաբաշվիլին, ազգագրագետ-մարդաբան Դատա Չիղոլաշվիլին, ճարտարապետ՝ Tbilisi Moare (https://tbilisimoare.wordpress.com/) նախագծի հետազոտող Գվանծա Նիկոլաիշվիլին, և արվեստագետ, Concept and Theory-Tbilisi-ի (http://conceptandtheory-tbilisi.com/) հիմնադիր Կատարինա Շտադլերը:

Հետադարձ կապ՝
կայք. www.tbilisiinsights.wordpress.com
է. փոստ. tbilisi_insights@yahoo.com
ԱԺԶ կոլեկտիվի անդամներն են 3 արվեստագետ-համադրող Հարություն Ալպետյանը, Նվարդ Երկանյանը և Թագուհի Թորոսյանը:

Հետադարձ կապ`
կայք.http://ajzspace.org/
է. փոստ. ajzspace@gmail.com
Նախագիծն իրականցվում է Tbilisi InSights կոլեկտիվի, GeoAIR ու Concept and Theory-Tbilisi կազմակերպությունների կողմից՝ Arts Collaboratory և DOEN Հիմնադրամի աջակցությամբ:

Comments are closed.