“Gugo” film by Artak Poghosyan

previousnext

25 May, 2011

հեղինակ, ռեժիսոր, օպերատոր՝ Արտակ Պողոսյան
մոնտաժ՝ Արտակ Պողոսյան
տեւողությունը՝ 68ր
լեզուն՝ հայերեն

Ֆիլմը պատմում է մեկոտանի փողոցային երաժիշտ Գուգոյի կյանքի մի ժամանակահատվածի մասին: Նա իր ապրուստը վաստակում էր ամեն շաբաթ և կիրակի վերնիսաժում ակորդեոն նվագելով:
Գուգոյին շրջապատում են նրա պես խեղճ մարդիկ,ում կյանքը շպրտել է ճամփեզրին:
Ֆիլմը նկարահանված է գոնզո ոճում: Գոնզո – (ցնորված) – արվեստի ուղություն է, որն իրենից ներկայացնում է խոր սուբյեկտիվ պատմելաոճ, որն իրականացվում է առաջին դեմքից: Այստեղ ռեժիսորը հանդես է գալիս որպես նկարագրվող իրադարձությունների անմիջական մասնակից և օգտագործում է սեփական փորձն ու հույզերը, որպեսզի ընդգծի այդ իրադարձությունների հիմնական իմաստը: Մեջբերումների, սարկազամի, հումորի, չափազանցումների և անգամ հայհոյանքների օգտագործումը այս ոճի անփոխարինելի բնորոշիչներից են:

Ֆիլմում օգտագործվել է ոչ նորմատիվային լեկսիկա: 18 տարին չլրացած անձանց դիտումն արգելվում է:
________________________________________________________________________________________________________________________________________

photos by nvard yerkanian

Comments are closed.